▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան – քննարկում վաղեմության ժամկետի կիրառման հարցը կարգավորող Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համապատասխանության հարցը ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներին թեմայով: 

Քննարկմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Էդմոն Մարուքյանը, ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ դատական դեպարտամենտիներկայացուցիչներ, փաստաբաններ, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը դատավորների համար նախատեսում է հայեցողության լայն հնարավորություն վաղեմության ժամկետի կիրառման հարցում, սակայն չեն հստակեցվում այն հանգամանքները, որոնց բացակայության կամ առկայության դեպքում դատավորը որոշում է վաղեմության ժամկետի կիրառման կամ մերժման հարցը: 

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև այդ ամենի վերաբերյալ Քրեական օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու նպատակով՝ օրենքի նախագծի մշակմանանհրաժեշտության հարցը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության կողմից իրականացված հետազոտությունները ներկայացվեցին քննարկման մասնակիցներին և ներկաները համաձայնեցին, որ իրավական որոշակիության տեսանկյունից օրենքի այդ դրույթը ունի ակնհայտ խնդիր և հարկավոր է այն վերախմբագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more