- ՄԵԿ է'լ ԶԱՐԿԻ:
- ՄԵԼԻ'Ք, ՔԵԶԻ ԹԱ'Փ ՏՈՒՐ:
ՆՈՐ ԶԱՐԿԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ: Հայաստանի առաջին նախագահի '' Պատերազմ, թե՞ խաղաղություն'' հոդվածում կա հետևյալ պարբերությունը.
''Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով:''
այնուհետև.
''... նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս:''
Առաջին նախագահն ասում էր, թե Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը: ԻՍԿ ՈՒՄ ՎՐԱ ԷՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ հաղթելու պատասխանատվությունը...
ԻՀԱՐԿԵ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ: Իսկ ինչ արեց նա...
ԻՆՔԸ ՉԱՐԵՑ, ԱՅԼՈՑ ԷԼ` ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ. 1996 թվականին ԿԵՂԾՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՐՎԵՑ ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ՏՆՕՐԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ:
ԱՅՍԻՆՔՆ ՀԵՆՑ ԱՅՆ, ԻՆՉՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ:
Իր հոդվածում նա ոչ այն է իրեն, ոչ այն է աստծուն հարց է տալիս.
''Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը: ''
ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՐՅԱՆ ԿԱՆՉԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ՉԻ ԿԱՐՈՂ ԴՐՍևՈՐՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ ՉԿԱ :
ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ, ԱՍՏՎԱԾ ԻՍԿ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵԶ ՍՏԻՊԵԼ ''ուզել'' :
Ձեզ անգամ նյարդայնացրել է ''ուզողների'' համարձակությունն ու քաղաքական կամքը և դուք արժեզրկել եք այդ գաղափարը` ԱՀԱՎԱՍԻԿ.
''Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ միաժամանակ խուսափել պատերազմից (Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրից): Ի՞նչ է սա. հանճարի մտքի փայլատակո՞ւմ՝ անմատչելի խեղճ մահկանացուներիս, թե՞ ուղեղի ժամանակավոր մթագնում, որը ամեն մարդու հետ կարող է պատահել: Կամ գուցե Նախագահ Ալիեւը հանելուկի հեղինակի ականջին ինչ որ բան է փսփսացել, որ մենք չգիտենք: Համենայն դեպս, հայ քաղաքական մտքին մի այնպիսի կնճռոտ առեղծված է մատուցվել, որից անգամ Էյնշտեյնը դժվար թե գլուխ հաներ:''
ՊԵՏՔ ՉԷ ԷՅՆՇՏԵՅՆ ԼԻՆԵԼ ` ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ՎԻԺԵՑՆԵԼՈՎ ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԴՈՒՔ ՁԵՐ ԻՍԿ ԲՆՈՐՈՇԱԾ ''ավազակապետության '' ՀԻՄՔԸ ԴՐԵՑԻՔ : Հենց այդ պատճառով էլ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եք առաջակում ` ՄԻ ԿԱՐևՈՐ ՊԱՅՄԱՆՈՎ.
''... դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով'':
-ՄԵԼԻ'Ք, ՔԵԶԻ ԹԱ'Փ ՏՈՒՐ:
ԼուսինԷ Հովհաննիսեան