▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը մաքրագործում է ծնում և պետք է մի քիչ դիմանալ. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատերազմը չի կարող լուսավոր զգացողություններ առաջացնել, սակայն կարող է մաքրագործում բերել: Դա հնարավոր է՝ ապակայունության ու ցավի, ընկերների մահվան և ի պատասխան սպանելու անհրաժեշտության, հարազատների համար վախենալու, մարդկանց ցավին հետևելու միջոցով:

Ըստ Ավակովի`  քավությունը յուրաքանչյուրի համար անհատական է, այդ թվում նաև իր համար: Յուրաքանչյուրին ի վերուստ տրված է այնքան, որքան կարող է տանել:

Նրա կարծիքով` «պատերազմը մաքրագործում է ծնում» և այդ պատճառով Ուկրաինայում ուժային գործողության մասնակիցներին պետք է մի քիչ  դիմանալ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more