▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմից խուսափելու միակ ձևը գազանին ատամ ցույց տալն է. սրենք մեր ժանիքները ...

Տարբեր լրատվական աղբյուրներ, առանց ՊՆ-ի հետ ճշտումներ կատարելու՝ բնակչությանը տագնապեցնող լուրեր են տարածում: Մի արեք այդպիսի բան, դա անկանխատեսելի հետևանքներ կարող է թողնել:
Այո, պատերազմը վախենալու երևույթ է ... քանի որ.
ա ) զոհվում են մեր հարազատներն ու հայրենակիցները, անկախ նրանից՝ զինապարտ ե՞ն, թե խաղաղ բնակիչ
բ ) ավերվում է երկրի տնտեսությունը
գ ) բնակչությունը տարագիր է դառնում իր բնակավայրերից:
դ ) և այլն և այլն ...
Եվ ի՞նչ, հաշտվել այդ մտքի հե՞տ: Երբե՛ք: 
Բնականաբար նորմալ մարդը պետք է վախենա պատերազմից: Բայց ո՛չ երբեք սարսափի: Սարսափը կործանարար է:
Սովորենք օրինակ վերցնել բնությունից: Կենդանական ողջ աշխարհում հարձակվում, ինքնապաշտպանության դիմում են վախից: Անգամ ամենաանմեղ թվացող արարածները: Իսկ գազանի զոհ են դառնում սարսափահարները, նրանք, ովքեր անջատվում են իրենց՝ ինքնապաշտպանության դիմած խմբից: Գազանը խժռում է թույլին, հիվանդին, սարսափահար փախչողին:

Հետևաբար, պատերազմից խուսափելու միակ ձևը Գազանին համախմբված Ատամ ցույց տալն է: Սրենք մեր ժանիքները ...

Ազատամարտիկ Արթուր Եղիազարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more