▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը վարկ էր վերցնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցուկես տարում Հայաստանի արտաքին պարտքը 6,7 միլիարդ դոլարից հասել է գրեթե 13 միլիարդ դոլարի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2025 թվականին Հայաստանը կմարի 1,6 միլիարդ դոլարի մայր պարտք և 780 միլիոն դոլար պարտքի սպասարկման գումարներ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որպեսզի պետական բյուջեի պակասը լրացնի, որպեսզի այդ բյուջեից բարձր պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ բաժանի, պետբյուջեն մսխի յուրայինների կազմակերպություններին մեկ անձին, հրատապ ընթացակարգով պետպատվերներ տալու, Սևանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքով 40 հազար դոլար ծախսելու, զանազան ֆեստիվառներ կազմակերպելու համար։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկեր էր վերցնում։ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ն մսխում են պետական բյուջեն, սերունդներին գցում պարտքային մեծ բեռի տակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more