▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Մուրադյանը դեռևս սուրճ է հյուրասիրում ֆաքսի՞ն

Մամուլն այսօր գրել է, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը պաշտոնանկ է արվելու եւ նրան փոխարինելու է Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, ով վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու` նրա ծրագրին: Այս առիթով Երկիր.am-ի թղթակիցն ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորից փորձել է պարզել` մարզպետ դառնալու հավակնություններ ունի՞: ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ նման բան չկա, անգամ կուլիսային խոսակցություններ չկան, հետո հայտարարեց, որ դա պատվեր է իր դեմ, «գլուխները չերեւացող սողունների պատվեր», որոնք շուտով կբացահայտվեն:

Հարցին ի պատասխան, թե` մարզպետ դառնալու ցանկություն, այդուհանդերձ, ունի՞, պատգամավորը նախ հորդորել է իր ցանկությունները մի կողմ թողնել, հետո եւս մեկ անգամ վստահեցրեց, որ նման բան չկա: Դիտարկմանը, որ, կարծես,«բարի ցանկությամբ պատվեր է», պատգամավորը չի համաձայնել եւ հայտարարել է.«Եթե իրականությանը մի տոկոս համապատասխաներ, գուցե համաձայնեի: Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ իբր ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում: Հարց եմ Ձեզ տալիս, նախարարը, եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում»:

Փաստորեն, պատգամավորը մինչեւ հիմա չգիտի՞ ֆաքսն «ով» է... Հիշեցնենք, հայտնի պատմությունը. բնապահպանության նախարար եղած ժամանակ Մուրադ Մուրադյանի աշխատասենյակ է մտել քարտուղարուհին եւ հայտնել, որ ֆաքսը եկել է, ի՞նչ անի, Մուրադյանն ասել է` սուրճ դիր, հյուրասիրի մինչեւ ավարտեմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more