Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գրելով. «Ղարաբաղի գինը՝ 2,4 մլրդ եվրո
Կամ՝
Տեսանյութ, որտեղ պատգամավոր Փաշինյանը սատկացնում է վարչապետ Փաշինյանին
2016 թվականին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էն մի տեղը ճղում էր, թե՝ «Էս պետության մեջ ինչ կատարվում ա՝ վարկով ա կամ գրանտով ա․ լույս են քաշում՝ վարկ կամ գրանտ, ճանապարհ են սարքում՝ վարկ ու գրանտ։ Կարող ա՞ մի հատ էլ ասեք՝ դոնոր կազմակերպություններ, որ մի քանի միլիարդ տաք՝ Ղարաբաղի հարցն էլ կլուծենք՝ ձեզ հայտնի չափանիշների շրջանակներում»։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ վերցրեց իշխանությունը, առաջին բաներից մեկը, որ արեց, գնաց ու փող ուզեց Արևմուտքից ու բողոքեց, որ չեն տալիս, ավելի քիչ են տալիս, քան որ ինքը մի օլիգարխի թափ կտա ու ջեբից կթափվի։
2020թ․ 44-օրյա պատերազմից ու կապիտուլյացիայից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է տալ 2,4 մլրդ եվրոյի վարկ ու գրանտ։ Հիմա, ըստ Փաշինյանական տրամաբանության, այդ 2,4 մլրդ եվրոն հենց այն փողն է, որ տրվում է՝ «Ղարաբաղի հարցը իրենց հայտնի չափանիշների շրջանակներում» լուծելու համար։
2,4 մլրդ եվրոն, փաստորեն, Ղարաբաղի գինն էր։
Իհարկե՝ Ալիևից էլ 5 մլրդ դոլար ստանալու թեման կարծես թե դեռ փակ չէ»:
|