▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալներ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: ¼ եզրափակչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ: Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել: Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից, մեր մարզուհին մրցակցին պահել է տարածության վրա ու ժամանակին տեղ հասցրել իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Հարությունյանին: Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

2-րդ մեդալը՝ այս անգամ փայլում է 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, ով մրցակցին հաղթում է նոկաուտով: Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում մեր մարզուհին պարզապես ջախջախեց մրցակցին: Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպավ հունգարացուն և մրցավարը հաշիվ բացեց: 2-րդ ռաունդում Անիի առավելությունը շատ ավելի մեծ էր: Մրցակիցը պարզապես չէր հասցնում խուսափել հայ մարզուհու հարվածներից : 2-րդ ռաունդի կեսին Անիի ևս մեկ շատ ուժեղ հարված հասավ նպատակին, մրցավարը հաշիվ բացեց և տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա դադարեցրեց մենամարտը: Անի Հովսեփյանը դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց մեր երկրորդ մեդալը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more