Հրեաները ընդհամենը մեկ առավելություն ունեն, նրանք միասնական են, իսկ մնացածը արդեն տեխնիկայի հարց է: Իսրաելը երևի միակ պետություններից մեկն է որ կարող է ասել, որ Հայաստանից շատ արտաքին թշնամիներ ունի, սակայն դա չի խանգարում նրան օր օրի ավելի ուժեղանալ: Վերջի վերջո որն է այս ազգի ֆենոմենը, որը թույլ է տալիս նրան դիմակայել բազմաթիվ մարտահրավերներին և միշտ այդ մարտահրավերներից հաղթանակած դուրս գալ:
• Նախ սկսենք նրանից, որ Իսրաելում հարուստների և աղքատների միջև չկա այնպիսի մեծ անջրպետ ինչպես մեր մոտ է:
• Հրեական ընտանիքում ծնված երեխան հենց առաջին օրերից լսում է թե ինչպես են իր ծնողները մեծարում հրեա ազգը, այսինքն կարելի է ասել դա նստած է նրա արյան մեջ
• Իսրաելում հակառակ մեզ ընդունված չէ նման արտահայտոււթյունը`-դե թալանում է լավ է անում բա ոնց տուն պահի’’: Թալանչիները իրենց մոտ ոչ մի բանով չեն տարբերվում ազգի դավաճաններից:
• Ոչ մի ժողովրդի մոտ բարերարությունը սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ այդքան զարգացած չէ, ինչքան հրեաների մոտ
• Աղքատության դեմ պայքարը ոչ թե անհատների կամ ՀԿ-երի նախաձեռնությամբ է իրականացվում, այլ պետական առաջնային ծրագրերից մեկն է, որը ոչ թե միայն թղթի վրա է դրոշմված, այլ հստակ գործող ծրագիր է և ամենակարևորը վերահսկվում է ոչ միայն պետության կողմից այլ նաև առկա բոլոր քաղաքական ուժերի:
• Երկրին զինվորական ծառայություն մատուցած քաղաքացիները օգտվում են բազմաթիվ արտոնություններից, էլ չեմ խոսում նրանց մասին ովքեր մասնակցել են մարտական գործողություններին…:
• Հաշմանդամ հրեաների նկատմամբ վերաբերմունքը Իսրաելում կարելի է ասել օրինակ կարող է ծառայել ամբողջ աշխարհի համար:
• Ականատեսները վկայում են, որ Իսրաելի օլիգարխները հատուկ գրասենյակներ են պահում, որոնց միակ առաքելությունը կայանում է նրանում որպեսզի հնարավորինս չափ օգնություն ցուցաբերել անապահով հրեական ընտանիքներին ընդհուպ մինչև աշխատանքի տեղավորելը, դա այն պարագայում, որ այնտեղի օլիգարխները օլիգարխ են դարձել ոչ թե մենաշնորհի շնորհիվ, այլ սեփական բիզնես հատկանիշների…:
• Մի խոսքով այս ցանկը կարելի է լրացնել ու լրացնել….
Պատմության հասցրած հարվածները սովորեցրին հրեաներին որպեսզի նրանք միասնական լինեն: Այստեղ հարց է առաջանում`-իսկ ինչ է քիչ հարված ենք մենք`հայերս ստացել, ապա ինչու ենք այդքան անտարբեր իրար նկատմամբ…:
Հ.Գ-Հեռու չգնանք` նայեք թե ինչպիսի սրտացավությամբ է վերաբերվում Իսրաելի կառավարությունը Հայաստանում բնակվող հրեաներին: Մի խոսքով հրեան կանգնած է հրեա կողքին յուրաքանչյուր պարագայում…:
Պատմությունը հրեաներին սովորեցրեց միասնական լինել, իսկ մեզ`ոչ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet