▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին․ Հանրային Հ/Ը

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձություններին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Հանրային հեռուստաընկերության» տնօրեն Հովհաննես Մովսիսյանը դուրս եկավ ՀԸ բակ, որտեղ կանգնած էին բագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները: Նա առաջարկեց ուղիղ եթերում հարցազրույց, որի ընթացքում հնարավորություն կտան նաև ուղերձի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ Հանրային ՀԸ-ի եթերում ուղերձով դիմելու պահանջին, գրել է. «Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր: Անհավանական»:

***

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է. «Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է «Հանրային»` ուղիղ եթերի պահանջով։ Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Հիմա էլ եթերը բաց է: Ցավոք, զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք, ովքեր համաձայնել են, եղել են «Հանրային»-ի եթերում`ա ռանց մի բառ կրճատելու»,-հավելել է նա:

***

Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել․

«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։

Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»։ 

***

Մենք ուղիղ եթերից հարցազրույց չենք ուզել, ուղիղ  եթերից ուղերձ ենք ուզել, հարցազրույցի ժամանակը վաղուց անցել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեպի Հանրաին հեռուստաընկերություն երթի ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով հանրային հեռուստաընկերության հայտարարությանը:

Նշենք, որ Բագրատ Սրբազանը այս պահին երթով շարժվում է  Հանրային հեռուստաընկերություն, նա եթեր է պահանջում Հանրայինից:

***

***

***

***

***

Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կրկնեց` այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավորի ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր ուղերձի համար»,- հանրահավաքի ավարտին ասաց նա:

«Սա լինելու է մեր առաջին պահանջը, իսկ հետո կհասկանանք` ինչ գործողություններ ենք կատարելու»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

***

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը դիմելով գործարարններին ասաց,որ նրանք հարստացել են ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով:

«Մեծ ու փոքր փորերով ու գլուխներով գործարարնե՛ր, ձեր պատասխանատվությունը չի համապատասխանում ձեր ունեցվածքին։ Դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով։ Եթե շարունակեք նման կեցվածք որդեգրել, արժանանալու եք Արցախի ճակատագրին։ Ես արդեն պատկերացնում եմ, որ ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցվածքն է, ու ինչպես առաքյալն է ասում՝ ձեր Աստվածը ձեր ստամոքսն է»,- ասել է նա։

Նա նաեւ հայտարարել է, որ իրավապահները շարժման անդամներին հալածանքների են ենթարկել. «Երեկ գիշերվանից սկսած իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենա 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more