▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը շարունակում է միայն «Փյունիկ»-ը՝ Դաշյանի անհավանական գոլով ու ռեկորդային ցուցանիշով

Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի «Կալմարին»: Այդպիսով, «Փյունիկը» դարձավ Հայաստանի առաջին թիմը, որը եվրոգավաթային խաղերում տարավ չորս անընդմեջ հաղթանակ: Առաջին փուլում փյունիկցիները վստահ անցել էին էստոնական «Նարվա Տրանսին»՝ 2:0, 3:0, իսկ «Կալմարի» հետ առաջին խաղում հաղթել էին 2:1 հաշվով:

Նշենք, որ հանդիպման հաշիվը բացեց Արտակ Դաշյանը՝ կիսադաշտից կատարած անհավանական հարվածով, ապա Հովհաննես Հարությունյանը կրկնապատկեց առավելությունը, իսկ Կալմարը հանդիպման վերջնամասում խփեց իր միակ գնդակը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի «Բոդյո Գլիմտ» Նորվեգիա - «Բոհեմիանս» Չեխիա զույգի հաղթողի հետ: Այդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 10-ին և 17-ին:

Նշենք, որ հայկական չորս թիմերից պայքարը շարունակելու է միայն «Փյունիկը»՝ «Ալաշկերտը», «Ուրարտուն», «Արարատ Արմենիան» ցավալի պարտություն են կրել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more