▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայքարում ենք, որ մեր որդիները չթրքանան»․ Գարիկ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հերոսի փոքրիկ եղբոր հետ է մասնակցում երթին․ «Պայքարում ենք մեր ազգային արժանապատվությունը, մեր պատմությունն ու մշակույթը վերականգնելու համար։ Որդուս հետ եմ մասնակցում երթին, պայքարում եմ որդուս և նաև ԱԱԾ աշխատակիցների որդիների համար, որ չթրքանան»,- ասաց Գարիկ Գալեյանը։
Երթի առաջին շարքերում զոհված զինծառայողների ծնողներն են ու պատերազմի մասնակիցները։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այսօր կրում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների նկարներով շապիկներ․ «Այս շապիկները կրելու խորհուրդն այն է, որ մենք պարտավոր ենք իրենց կիասատ գործը շարունակել, այս պայքարը նաև իրենց հիշատակի համար է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Շարժման աջակիցներին ուղղված՝ ԱԱԾ հորդորին անդրադառնալով, պատգամավորը նշեց․ «Սա ավելի շատ ես դիտարկում եմ որպես սպառնալիք, սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ ԱԱԾ-ն թող չսպառնա, ամեն մեկը թող իր գործն անի։ Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ իրավապահներն ամեն կերպ խոչընդոտում են մարդկանց՝ հավաքներին մասնակցելը, մինչդեռ այդ իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել։ Այստեղ ոչ ոք հակապետական գործունեությամբ զբաղված չէ, այլ հակառակը՝ տեր է կանգնում սեփական հող ու ջրին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more