Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հավակնում է դառնալ ֆուտբոլային "Իլհամ Ալիև": Դե եթե Ադրբեջանն Իլհամ Ալիևի գլխավորությամբ "դարձել" է հանդուրժողականության, ժողովրդավարության կենտրոն, որը կարող է "օրինակ" հանդիսանալ մնացյալ աշխարհի համար, ապա Պենևի ղեկավարած հավաքականը այնքան է կատարելագործվել, որ պատրաստ է 9 կամ 10 հոգով խաղալ իր բոլոր մրցակիցների դեմ ու ֆուտբոլի պատմության մեջ անհաղթահարելի օրինակ դառնալ:
Հարգելի Պենև, հասկացանք որ լավ մարզիչ եք և շատ նեղված եք, բայց այսօրվա Ձեր հարց ու պատասխանով ցույց եք տալիս, որ տառապում եք մեծամտության բարդույթով ու կտրվել եք իրականությունից: Կամ էլ ուզում եք հետևել Ալիևին՝ միայն այն տարբերությամբ, որ նա "վերընտրվեց" ու պահպանեց իր իշխանությունը, իսկ դուք խնդիր ունեք պահպանելու Ձեր "իշխանությունը" հավաքականում:
Ֆեյսբուք