▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ ընտանիքները մի կերպ «պահող» մարդկանց «գրպանը մտնել»

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2013թ․ աղմկահարույց օրինագծերց մեկն էր, որը ընդունվեց և պետք է գործեր 2014թ․ հունվարի 1-ից։ Օրենքը նախատեսում է, որ պետք է «սերունդների համերաշխության» սկզբունքով գործող համակարգից անցում կատարել դեպի «կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգ»։

Սակայն, ինչպես հայտնի է, մեր համաքաղաքացիների մեծ մասը՝ գրեթե բոլորը, համաձայն չի նման օրենքի ընդունմանը, քանի որ առանց այդ պարդադիր վճարնելի էլ /ամսեկան 5%/, մեր համաքաղաքացիների վիճակը, մեղմ ասած, վատ է։

Հարկ է նշել, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ինչպես նաև ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միասին դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի, մասնավորապես՝ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԻ սահմանադրականությունը։ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը ԿԱՍԵՑՆԵԼ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, իսկ ՍԴ հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին ։

Այս իրավիճակը առիթ է հանդիսացել մի շարք խնդիրների, որոնք էլ կփորձենք ներկայացնել․

1․Ի սկզբանե օրենքը պետք է գործեր 2014թ․ հունվարի 1-ից /անակախ ՍԴ որոշումից/, այդ դեպքում ինչու են մի քանի ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հիմնականում՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ, միջնորդավճարով աշխատող ապահովագրական գործակալներից /և ոչ միայն/ գանձումներ կատարել /5%-ի չափով/ դեկտեմբեր ամսվա միջնորդավճարներից։ Դա օրենքի կոպիտ խախտում է։

2․Եթե ՍԴ հայց է գնում օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԻ սահմանադրականությունը վիճարկելու մասին, ինչու՞ չի կասեցվում օրենքի գործողությունը, մինչ ՍԴ վերջնական որոշումը։ Ինչու՞ են գանձումները շարունակվում։

3․Ինչու՞ են կառավարության որոշ գերատեսչություններում հարցումներ կատարվում թե արդյո՞ք աշխատակիցներ են կողմ են պարտադիր կուտակային համակարգին թե՞ ոչ։ Ինչ եք կարծու՞մ, երբ բաժնի պետը, կամ վարչության պետը այդ հարցը ուղղի իր աշխատողին նա կարո՞ղ է ասել ԴԵՄ ԵՄ։

Հ․Գ․Հարգելի պատկան մարմիններ, խնդրում ենք լուրջ վերաբերել Ձեր առաքելությանը, պետք չէ առանց այդ էլ իրենց ընտանիքները մի կերպ «պահող» մարդկանց «գրպանը մտնել»։

 

Ունենք խնդիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more