▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյանը` Նժդեհի ու «նժդեհասերների» կուռ և կատաղած բանակի մասին

Ինչպես մեր պատմական բոլոր հերոսների, այնպես էլ Նժդեհի պարագայում  մենք փորձում ենք ոչ թե վերլուծել և հասկանալ վերջինիս, այլ նրան զմռսել «ժամանակակից հայրենասիրական» կլիշեների մեջ: Տարօրինակ է, բայց անկախության և ազատության համար պայքարող Նժդեհի մասին, եթե փորձես պաշտոնականից անկախ և ազատ միտք արտահայտել, քեզ վրա միանգամից հարձակվում է «նժդեհասերների» կուռ և կատաղած բանակը: 

Նժդեհի ռազմական արվեստը, որի արդյունքում  փրկվեց Լեռնահայաստանը, հիացմուքի է արժանի: Բայց վերջինիս գաղափարական մասը՝ հատկապես ցեղակրոնությունը, 21-րդ  դարում, մեղմ ասած, անընդունելի է: Ցանկացած մարդ, ով ծանոթ է ֆաշիստական գաղափարախոսությանը և կարդացել է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», «Չարից և բարուց անդին», «Չաստվածների մթնշաղը» գրքերը առանց մեծ ջանքերի կնկատի, որ Նժդեհի շատ մտքեր ոչ միայն գրվել են դրանց ազդեցությամբ, այլև ուղղակի վերցված են այնտեղից:

Եվ որքան էլ ես համոզված եմ, որ այդ մտքերը այսօր ոչ միայն ժամանակավրեպ են, այլև վտանգավոր մեզ համար, շատ ավելի համոզված եմ, որ դրանք դույզն-ինչ չեն նսեմացնում  Նժդեհի վառ, հերոսական և ողբերգական կերպարը: Որովհետև այդ ամենը անհրաժեշտ է նայել այն ժամանակվա ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնտեքստում:

Իսկ այսօր Նժդեհին վարկաբեկողների պակաս չկա: Նժդեհյան գաղափարախոսությունը կրող, կուսակցական զնաչոկները նույնիսկ գիշերանոցներին փակցրած, անսկզբունք երիտկարիերիստները, Լեռնահայաստանի երկու սյուները, գողական մարզպետը և  գաղափարակիր Խաչիկ Ասրյանը, որ Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը և քծնանքի համար ավելացրել նախագահին՝ իրեն պատկերացնելով  ժամանակակից Նժդեհ: Կլիպմեյքերը, որ տաղտկալի կլիպներ նկարելուց  հետո անցել է Նժդեհի մասին ֆիլմ նկարելուն: Եվ վերջիվերջո, մենք բոլորս մեր հարմարվողականությամբ և օտարվածությամբ  հայրենիքից:

 

Հեղինակ` Պետրոս Ղազարյան

Աղբյուր` ejournal.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more