▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պլասիդո Դոմինգոյին հիվանդանոց են տեղափոխել

 

Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյին հիվանդանոց են տեղափոխել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ պատճառը թոքերի էմբոլիան է: 72-ամյա տենորը 3-4 օր կլինի բժիշկների հսկողության ներքո: 

Հիվանդության պատճառով, ինչպես տեղեկացնում է ռադիո «Вести ФМ»-ը, Դոմինգոն ստիպված  հետաձգել է Մադրիդի Թագավորական թատրոնում կայանալիք 4 ելույթները: Նա չի կարողանա  ներկա գտնվել նաև նվագախմբի հուլիսի 21-ի համերգին:

Նշենք, որ իսպանացի օպերային երգիչն (տենոր) առ այսօր կատարել է 128 օպերային դեր իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով: Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա) Կավարադոսսին, դը Գրիեն և Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» և «Աղջիկը Արևմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Վերտերը (Մասնեի «Վերտեր» օպերա), դոն Խոզեն (Բիզեյի «Կարմեն» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more