▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն պետք է դադարի «մեշոկով փող» բաժանել

nrnak.com-ը գրում է, որ սկսած 2007-2008 թվականներից` ինֆորմացիոն տեխնոլոգիաներին զուգահեռ Հայաստանում նույնպես սկսեցին զարգանալ հասարակական տարբեր շերտավորումների մտածողություն, քաղաքացիական գաղափարախոսության մոդելներ, այդ թվում նաև թափանցիկ դարձան պետական կառույցների` նախկինում ծավալած գործունեությունների ստվերային անկյունները։ Եվ, որն ամենակարևորն է, վերացավ բանակ-հասարակություն ջրբաժանը։ Ի հայտ եկան նաև տարբեր գրանտակեր և ոչ գրանտակեր նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, խիստ ընդգծված հակաբանակային տրամադրություն և «սանրվածք» ունեցող անհատներ, ովքեր նպաստեցին բանակի թափանցիկության կայացմանը։ 

Բայց վերջին շրջանում բանակի գլխին կուտակված մութ ամպերը բավականի ծանր իրավիճակի մեջ են գցել պաշտպանության նախարարության հասարակության հատ կապերի մասնագետներին:

Երբ պարզ դարձավ զորակոչի հետաձգման մասին որոշումը, ՊՆ-ի մասնագետները հասկացան, որ «հայրենասեր» լրագրողների և ՊՆ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի կայքերի օգնությամբ հնարավոր չի լինի կասեցնել դժգոհության ալիքը։

2013-ի 2-րդ զորակոչի զորացրվողներն իրենց ծնողների և հարազատների հետ միասին «կոալիցիա» կազմած պայքարելու են իրենց օրինական զորացրման օրը տուն գնալու համար։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more