Նիկո՛լ, էդ փողերը հարևանիդ տղու՞ն ես տվել, ու՞ր են..․Բագրատյան
Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։
***
«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել է, որ գործող իշխանության՝ իշխանության մնալու ռեսուրսը պակասում է. «ՔՊ-ականներն ասում են՝ դե համբերեք, էլի, երկու տարուց էլ պակաս մնաց ընտրություններին, համբերեք, կգնանք: Չէ՛, պիտի էսօր գնաք, պիտի երեկ գնացած լինեիք, որովհետև ամեն օր մի նոր փորձանք եք բերում էս պետության գլխին»,- նշել է Բագրատյանը: «Միակ լավությունը, որ կարող է անել Փաշինյանը, շտապ կարգով իջնել Բաղրամյան պողոտա, բանակցել Սրբազանի հետ, փորձել նորմալ հանձնել պետությունն ու ժողովրդական երաշխիքներ ստանալ՝ ՀՀ-ում ապրելու իրավունքի համար»,- հավելել է նա: |