▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն պետք է նորարարական տեխնիկա-տեխնոլոգիաներ գնի

Հիմա ո՞ր դարն է: Տեխնիկան ու տեխնոլոգիաներն այնպիսի հնարավորություններ են ստեղծել, որ մինչև մեր դիրքերին հակառակորդի դիվերսանտների մոտենալը 100 կամ ավելի մետրից դեռ կարող ենք իմանալ, որ շարժ կա: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ մնանք ոչ թե նույնիսկ 20-րդ դարում, այլ 19-րդ: Մենք դեռ շարունակում ենք մեր սահմանների անվտանգությունը ՏՂԵՐՔԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՎ ՊԱՀԵԼ: ՊՆ-ն պետք է նորարարական տեխնիկա-տեխնոլոգիաներ գնի, սահմանի տեխնիկական վերազինում կատարի, արդիականացնի իր համակարգերը, որպեսզի դիվերսանտը հայկական դիրքերին չմոտենա այնքան, որպեսզի կարողանա շանը տեսնել: Էլ չեմ ասում՝ վիրավորներ ունենանք կամ ավելի վատ...

Ազատամարտիկ  Աղասի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more