▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ քննչական ծառայության պետը՝ հիվանդանոցում մահացած զինծառայողի մասին. 168.am

168.am-ի տեսանյութում` ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, խոսելով Վաղարշապատի հիվանդանոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործի քննության մասին ու պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն ձերբակալված կամ կալանավորված անձիք, նշել  է, որ «այս պահի դրությամբ նախաքննությունն իրականացվում է. քրեական գործով եթե նման գործողություններ լինեն, անպայման կիրազեկվեք»: Իսկ հարցին, թե արդյոք պարզվե՞լ է, թե որտեղ է մահացել զինծառայողը: «Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ մահվան պատճառը, ժամանակը և այլն հնարավոր կլինի պարզել դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում, որը դեռևս չի ստացվել: Կստացվի, այդ ժամանակ էլ ի հայտ կգա այն պահը, թե երբ է մահացել, ով է սխալ գործել և այլն»: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more