▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտին. «Բերեզովսկին նամակներում ներողություն է խնդրել»

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ հանդիպմանը հաստատել է, որ մարտին մահացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին իրեն նամակ է հղել` խնդրելով հայրենիք վերադառնալու թույլտվություն տալ իրեն:

«Նրանից առաջին նամակը  ստացել եմ տարեսկզբին, երևի`  փետրվարին: Իսկ եկրորդը` վերջերս`  նրա մահից հետո»- ինչպես փոխանցում էBBC-ն, պատմել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով`  երկու նամակներն էլ փոխանցել են Բերեզովսկու բիզնեսմեն գործընկերները:  Առաջինը փոխանցել է ռուս բիզնեսմեն, երկրորդը` օտարազգի: Առաջին նամակին Պուտինը չի պատասխանել:

«Գրել է, որ ինքը շատ սխալներ է գործել, վնաս է հասցրել, ներողություն է խնդրել և հայրենիք վերադառնալու թույլտվություն»,- ասել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more