▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը հեռա­խոսազրույցներ է ունեցել Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ. ո՞ւմ է համոզել զիջել

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նոյեմբե­րի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախա­գահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնա­կան հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազ­րույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վե­րաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մա­սին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբ­բիստներն են, և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է պատ­կանի Հայաստանին: Ռուսաս­տանն այդ կապակցությամբ առայժմ լռում է:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը հայտարա­րում է, որ Հայաստանը մտա­դիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազ­րույցում երեկ այդ մասին հայ­տարարել է Նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրա­ռատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան: Եվ ահա, դրանից հետո տեղի են ունենում Պուտինի հեռա­խոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարնե­րի հավաքին ընդառաջ, որ­տեղ, ըստ Աստանայի վեհաժողովում արած հայտարարու­թյան, պետք է լուծվի հարցը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո, կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակ­ման հարցը վեհաժողովից վե­հաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սա­կայն, այստեղ խնդիրն այլ է. ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն լուրջ կազմա­կերպություն, ռազմաքաղաքական բլոկ է, թե ոչ:Ըստ այդմ՝ մերժել Հայաստանին, նշանակում է վերահաս­տատել, որ ՀԱՊԿ-ն անլուրջ կառույց է: 


Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կաս­կած չկա, որ Հայաստանն էլ հե­տո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնա­ծուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրն այս­տեղ է: Մյուս կողմից՝ նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցու­թյան ռազմաքաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատ­մամբ հերթական հաղթանակը: 



Ռուսաստանը տարիներ շա­րունակ ՀԱՊԿ-ն դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարա­բերության հարթակ՝ ուշադրու­թյուն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև՝ Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more