▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը նման է Հիտլերին և Ստալինին. Լիտվայի նախագահ

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Վլադիմիր Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ, քանի որ վերջինս անում է նույնը, ինչ ժամանակին արել են Ստալինը և Հիտլերը: Նրա կարծիքով` Պուտինը «օգտագործում է ազգությունը որպես պատճառ՝ ռազմական մեթոդներով երկիրը գրավելու համար»: Գրիբաուսկայտեն Պուտինին անվանել է հաշվենկատ, ինչպես նաև մարդ, ով կատարում է իր խոստումները միայն այն դեպքում, երբ  դրանք իրեն օգուտ են բերում:

Լիտվայի նախագահը նշել է, որ ոչ միայն ուկրաինացիները, այլև Բալթյան երկրների և Լեհաստանի բնակիչները զգում են ագրեսիա Ռուսաստանի կողմից.

«Ռուսաստանը  տարիներով ճնշում է գործադրել Բալթյան երկրների վրա՝ առաջին հերթին օգտագործելով էներգետիկ կախվածությունը»:

Գրիբաուսկայտեն նաև հավելել է, որ չի սպասում ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորման:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինին` իր վարած  քաղաքականության համար նմանեցնում են Հիտլերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more