▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի բիզնես-կրուիզը Ադրբեջան

Երեկվանից երբ լուրեր տարածվեցին որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելում է Ադրբեջան ծովային ճանապարհով, սկսեցին շրջանառվել հարցեր, թե ինչ կարելի է սպասել այդ այցից մեր մասով, ինչ է նշանակում Պուտինի այդ քայլը և այլն: 
Հայտնի է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, հայտնի է նաև որ Ադրբեջանը անթաքույց հավակնություն ունի ինտեգրվել ՆԱՏՕ-ին, չմոռանանք նաև որ ունի էներգակինրների հարուստ պաշար: Իսկ Ռուսաստանի նախագահի այս այցը, որին մի փոքր էլ, չեմ վախենա այդ բառն օգտագործելուց` «պակազուխա» հաղորդվեց ռազմանավով Բաքու հասնելու քայլով, պարզապես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման քայլ են նշանակում: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր ունեցած էներգառեսուրսների տեսանկյունից: Դա ևս մեկ որոշիչ խթան է տարածաշրջանային ներկայացվածության իր դիրքերի ամրապնդման մասով, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը նպատակներ ունի Ադրբեջանի էներգետիկ շուկա մտնելու վերաբերյալ, օրինակ` ձեփռք բերել բնական գազի հսկայական պաշարներ ունեցող «Շահ դենիզ-2»-ում բաժնեմաս, սա նույնպես մեծ հետաքրքրություն է: Ու Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին այս դիտարժան ծովային այցը իր հիմքում հետաքրքիր բիզնես ծրագրերի ենթատեքստ է պարունակում:

 Վահագն Սարոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more