▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինի ծննդյան օրվա շնորհավորանքը ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում»

Դիտեք նաև՝

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային քրեական դատարանի ստատուտը վավերացրած պետության վարչապետի կողմից այդ նույն Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձի՝ Պուտինի ծննդյան օրվա շնորհավորանքը ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում։
Ժամանակին, երբ ՀՀ վարչապետը շնորհավարեց Բելոռուսի բռնապետ Լուկաշենկոյին իբր թե 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքների խայտառակ կեղծմամբ նախագահի պաշտոնը բռնազավթելու կապակցությամբ, սուր քննադատության ենթարկեցի։ Հետո Լուկաշենկոն մեղադրվեց Հայաստանի դեմ թշնամական գործողությունների կազմակերպմանն աջակցելու մեջ։ Երկրորդ, պետությունը, որը գործել ու գործում է Հայաստանի, դեմ, որն ուղղակի պատասխանատվություն ունի բռնի էթնիկ զտման մեջ, Ռդ-ն, որի բռնապետի ծննդյան օրն է շնորհավորում ՀՀ-ի ղեկավարությունը։
Լավ, կա՞ որևէ սկզբունքային, արժեքային մոտեցում»։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առիթով։

Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։

***

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին»:

***

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

***

Մոսկվայում ընթանում է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում տեղեկացրել է, որ նախարարները կքննարկեն ԱՊՀ ձևաչափում բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more