▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Առաջին ալիքի գործադիր տնօրենը փորձել է ինքնասպան լինել

Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը փորձել է ինքնասպանություն գործել. ըստ lenta-ua.net-ի` ապրիլի 30-ին նա երկար հեռախոսազրույց է ունեցել «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՌԴ նախագահ Վլ.Պուտինի հետ, որից հետո տուն է մտել անհանգիստ վիճակում ու փակվել է իր գրասենյակում: Ավելի ուշ` նրա ընկերուհին կրակոցի ձայն է լսել: Էռնստին անգիտակից վիճակում և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ ինքը բիզնեսմեն և քաղաքական գործիչ Սերգեյ Լիսովսկուն  չի մեղադրել հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևի սպանության պատվիրատու լինելու մեջ: Չնայած, ավելի վաղ, առանց նրա համաձայնության հարցազրույց է հրապարակվել, որտեղ նա հայտարարել է, որ ОРТ հեռուստակայանի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Լիստևի սպանության պատվիրատուն եղել է գովազդային մագնատ Սերգեյ Լիսովսկին:

ОРТ գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը (նրա տեղը հետագայում զբաղեցրեց Կոնստանտին Էռնստը) սպանվել էր 1995թ.-ի մարտի 1-ին՝ իր տան շքամուտքում։

Մինչ այժմ սպանությունը չի բացահայտվել։ Անցյալ տարի, սակայն, նրա սպանության գործը կապվել էր ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու անվան հետ։

 

Նշենք, որ ավելի ուշ` Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը, մեկնաբանելով իր «ինքնասպանության» մասին տարածված լուրերը` Новая Газета-ի հետ զրույցում` ասել է.

«Նրանք մտածում են, թե ես նորմալ կրակել չե՞մ կարող»: Նման հայտարարությամբ Կոնստանտին Էռնստը հանդես է եկել նաև իր կայքում:

ОРТ գլխավոր տնօրեն Վլադ Լիստևը (նրա տեղը հետագայում զբաղեցրեց Կոնստանտին Էռնստը) սպանվել էր 1995թ.-ի մարտի 1-ին՝ իր տան շքամուտքում։
Մինչ այժմ սպանությունը չի բացահայտվել։ Անցյալ տարի, սակայն, նրա սպանության գործը կապվել էր ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու անվան հետ։
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more