▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի պարտությունները արտաքին քաղաքականությունում մտածելու տեղիք են տալիս

Պուտինի պարտությունները արտաքին քաղաքականությունում մտածելու տեղիք են տալիս: Ռուսաստանը այսօր արտաքին աշխարհի հետ կարողանում է խոսել միայն սպառնալիքի ձևով և չնայած ասում են, թե սառը պատերազմն ավարտվել է, բայց ես կասեի այն ուղղակի թևակոխել է մեկ այլ փուլ: Արտաքին աշխարհը Ռուսաստան ասելիս պատկերացնում է զենք, նավթ ու գազ և Պուտինի անձը: Ու ինչ է կատարվում։ Ռուսաստանը այն է Պուտինը ձեռնամուխ է եղել մի միության ստեղծման , որը այսօր արդեն կարելի է անվանել ձախողված: Այդ նախաձեռնությանը արդեն իսկ իր բացասական դիրքորոշումն է հայտնել Ուկրաինան , որի դեմ Պուտինը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում : Ռուսաստանի դաշնակից Հայաստանն ամեն կերպ խուսափում է այդ դաշինքից: Բելառուսը, որը տարիներ շարունակ մանյովրեց Ռուսաստան Բելառուս պետության ստեղծումից , այստեղ նույնպես կձգի գործընթացը այնքան , որքան հնարավոր է: Պոտենցիալ դաշնակիցներից մնում են բավականին հետամնաց միջին ասիայի երկրները , որոնց հետ դաշինք կազմելը կարծես թե ավելի շատ բացասական կողմ ունի , քան դրական և մեծ հաշվով նույնպես մեծ հարցական է: Եվ , բնականաբար , Պուտինին մնում է ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայի դաշնակից , ռուսական զինվորներից իր երկիրը թոթապած և էներգակիրներն արդեն երրորդ երկրներին վաճառած Ադրբեջանի նախագահի հետ չեֆիր խմելը: Դրանով շահերի բախման և սակարկումների իլյուզիա ստեղծելու համար: Արտաքին աշխարհն արդեն տարանջատել է աշխարհը երկու բեվեռի, որում կան Ռուսները և մնացածը, իսկ Հայաստանին ու ևս մի քանի երկրներին տրվել է պարզ ընտրություն լինել նոր երկաթյա վարագույրի կամ այս կողմը, կամ  այն:

 

Ալեն Սիմոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more