▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարը ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայկ Դարբինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։

ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը ASEKOSE.am-ի հետ զրույցում  նշեց, որ Հայկ Դարբինյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ազատման այլ պատճառների մասին մեր հարցին ի պատասխան Տիկին Հայթայանը նշել է, որ որևէ այլ դրդապատճառ չի եղել: Նա նշել է նաև, որ Հայկ Դարբինյանին  այլ աշխատանքային առաջարկներ են եղել , որոնցից նա նույնպես հրաժեարվել է , ասելով, որ հանգստի է անցնում:Առաջարկների մասին տիկին Հայթայանը  մանրամասներ չներկայացրեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more