▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցները գծված են այնպես, ինչպես Լոնդոնում

Երկու խոսք էլեկտրոնային սարքերով երթևեկության կանոնների խախտումները ֆիքսելու և տուգանելու մասին:  Սկսեմ նրանից, ոոր երեխաին ել պարզ է, որ փաստացի այդ սարքերը կատարում են ոչ թե պրևենտիվ, այլ կոնկրետ փող գռփելու ֆունկցիա: Այնտեղ, որտեղ տեղադրված են տեսախցիկները, փողոցները գծված են այնպես, ինչպես Լոնդոնում, իսկ այդ տարածքից դուրս գծեր ընդհանրապես չկան, ասես Քաբուլն է: Եթե մարդկանց տուգանում եք գծերի փոքրիկ խախտման համար (ես սա կանվանեի «փրփուրներից եք կախվում»-իհարկե թալանի նպատակով), ապա բարի եղեք Երևանի, և ընդհանրապես ամբողջ Հյաստանի ճանապարհներին գծել այդ գծերը, տեղադրել նշաններ եվ լուսաֆորներ (քանի որ անգամ Երևանի կենտրոնում կան տեղեր, որտեղ լուսաֆորները իսպառ բացակայում են), որպեսզի մարդ զգա , որ պետությունը միշտ կա, այլ ոչ թե պետությունը կա միայն այն տեղերում, որտեղ կարելի է մարդուց փող պլոկել: Ախր գոնե էտ թալանի արդյունքում մեր փոխերը գնաին պետբուջե, էլի հանգիստ կլինեինք, որ դրանք մի բարի բանի կծառայեն: Բայց ոչ, այստեղ էլ են մեզ քցում, գումարի առյուծի բաժինը գնում է մասնավորի գրպանը:

P.S. Խնրում եմ մի սպանեք մեր մեջ պետության հանդեպ հարգանքի եվ սիրո վերջին կաթիլները:

Հայկ Մարությանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more