Վերջերս շատ են ակտիվացել այն խոսակցությունները, որ Թուրքիան պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը: Արդարության համար պետք է նշել, որ պաշտոնական Անկարան ժամանակ առ ժամանակ զարտուղի ճանապարհներով տարածում է նման տեղեկատվություն որոշ արտաքին քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, սակայն այս անգամ կան որոշ տարբերություններ, թե՛ հանգամանքների, թե՛ գործողությունների բովանդակության իմաստով:
Սկսվել են աննախադեպ ականազերծման աշխատանքներ Հայաստանի հետ սահմանի ամբողջ երկայնքոով: Այս մասին վերջերս գրել էր Թուրքական «Աքշամ» պարբերականը: Բանն այն է, որ Թուրքիան Եվրամիության հետ կնքել է մի համաձայնագիր, ըստ որի նախատեսվում է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանները։ Միայն առաջին փուլում նախատեսվում է ականազերծել 11 մլն 665 հազար քմ տարածք։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև, այն որ սահմաններում հսկողությունը սկսվելու է իրականացվել նոր տեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում ինֆրակարմիր և ջերմային տեսախցիկներով։ Այլ կերպ ասած ականազերծման հետ մեկտեղ իրականացվելու են նաև սահմանային անցակետերի մոդեռնիզացման լուրջ աշխատանքներ: Ծրգրի ընդհնաուր բյուդջեն կազմում է 52 մլն 450 հազար եվրո, որի 75 տոկոսը հատկացնում է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Տվյալ միջոցառումները մի շարք մեկնաբանությունների տեղիք են տվել: Հենց նույն թուրքական պարբերականը գտնում է, որ առաջիկայում հավանական է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, որի դիմաց Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի որոշ «օկուպացված» շրջաններ: Հայ-թուրքական սահմանի հավանական բացման վերաբերյալ լրագրողների հետ խոսել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Վերջինս պնդում էլ, որ որոշ երկրներ շահագրգռված են հայ-թուրքական սահմանի բացմամբ և լրջորեն ֆինանսավորում են այդ գործընթացը, սակայն միևնույն ժամանակ Ասլանովը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան հետևողոական կլինի իր խոստմանը և հայ-թուրքական սահմանը կբացի բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման պարագայում:
Այժմ եկեք փորձենք միասին վերուծել ստեղծված իրավիճակը: Ես անձամբ չեմ կարծում, որ Հայաստանը երբևէ կգնա որևէ տարածքային զիջման հանուն հայ-թուրքական սահմանի բացման: Դրանք պարզապես անհամադրելի են: Միևնույն ժամանակ չեմ էլ կարծում, որ Թուրքիան պատրաստ է հավելյալ միլիոններ ծախսել մի բանի համար, որն իրեն ոչ մի օգուտ չի բերելու, ասել է թե դժվար թե Թուրքիան համաձայներ Հայաստանի հետ սահմանն ամբողջթյամբ ականազերծել ինքնանպատակ՝ ծախսելով ահռելի միջոցներ:
Կարծում եմ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մոտենում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը և դրան ընդառաջ Թուրքիան պարզապես պարտավոր է անել որոշ քայլեր, որպեսզի հնարավոր լինի մեղմել հայկական քարոզչության հետևանքները: Խնդրում եմ ճիշտ հասկանալ, բնավ չեմ ցանկություն չունեմ գերագնահատել հայկական սփյուռքի և մեր պետության հնարավորությունները, բայց ընդամենը հաշվի առնելով այն վերջին բացահայտումը, որը տեղի ունեցավ Էրդողանի և Մերկելի հանդիպման ժամանակ, գալիս է ապացուցելու այն որ մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղութայմբ: Կներեք արտահայտությանս համար, բայց էշի ականջում քնած չենք: Այդ երկուսի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ 2015-ին ընդառաջ Գերմանիայի Բունդեսթագը պատրաստվում է լուրջ հատկացումներ անել Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման և հիշատակմանը վերաբերող միջոցառնումներին և այդ կապակցությամբ Էրդողանը խնդրել է Մերկելին միջամտել այդ հարցում, որին ի պատասխան ստացել է չոր մերժում:
Գիտեք ինչ ես չգիտեմ, թե Թուրքիան ի վերջո ինչպես կվարվի, բայց վստահ եմ, որ Անկարայում չեն պատրաստվում մշտապես հանդուրժել Բաքվի նվնվոցներն ու սպառնալիքները: Ի վերջո ինչքան էլ նույն ազգն են, բայց Մեծ եղբոր դերում այստեղ Թուրքիան է այլ ոչ թե Ադրբեջանը և առաջնայինը Անկարայի համար Թուրքիայի շահերն են հետո նոր Ադրբեջանինը: Երկար տարիներ շարունակվող շջափակման քաղաքականության արդյունքում Թուրքիան բացի վնասից ոչինչ չի շահել: Նա պարզապես բաց է թողնում իր հնարավորությունն ամբողջությամբ ներգրավվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում և նման քաղաքականության արդյուքում դառնում է միջազգային հանրության համար քննադատության թիրախ: Ինչու պետք է Թուրքիան այս համատեքստում չբացի Հայաստանի հետ սահմանը: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում:
Պրագմատիզմը թելադրում է, որ Թուրքիան ապաշրջափակի Հայաստանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


