Asekose.am –ին Պռոշյան համայնքի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը տեղեկացրել է, որ երկուշաբթի` հուլիսի 29-ին, ժամը 12:00-ին, գյուղապետարանի բոլոր աշխատակիցները ազատման դիմումններ են ներկայացնելու` ի նշան բողոքի:
Նրանք չեն ընդունում նորընտիր հանրապետական գյուղապետ Արթուր Մուրադյանին, պահանջելով նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:
Asekose.am –ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Պետոյանը նշել է. « Մենք վստահ ենք, որ Հրաչ Մուրադյանին գյուղապետ լինելու համար են սպանել, և քանի դեռ նրա սպանության գործը բացահայտված չէ և մեղավորները պատժված չեն, մենք այլ գյուղապետ չենք ընդունելու»: