▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փղախտով հիվանդ տղան արձագանքում է ԱՆ-ին. 50.000-ով 180.000-ի դեղ ո՞նց գնեմ

Երեկ գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձան ինձ, ավելի ճիշտ` առողջության նախարարության տված հաղորդագրությանը: Նախ ասեմ,որ շատ կայքերում իրական ոտքերիս փոխարեն ուրիշինն էր, երկրորդ նշվեց որ այսուհետ կլինեմ բժիշկների հսկողության տակ, այնինչ 1012թ-ի Սեպտեմբերից ամեն շաբաթը մեկ գնում եմ Միքաելյան հիվանդանոց, որտեղ բժիշկս ԱԶԱՏԸ և ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ անվճար հիմունքներով տալիս են խորհրդատվություն: ԵՎ երրորդ բժիշկս գրել էր դեղերի մոտ տասը տեսակ, որոնք ես օգտագործում եմ ամեն օր, իսկ առողջապահության նախարարությունը ի պատասխան նախագահին ուղղված դիմումիս ամեն ամիս, մոտ հինգ ամսով հատկացնելու է դեղորայք: Քանի որ որոշ դեղեր դրսից եմ բերում թանկ գնով չիմանալով ինչ անել, որոշեցին տրամադրել ամսվա կտրվածքով 50 000,դրամ:

Հարգելիներս ներկայացնում եմ ամսվա կտրվածքով գնածս դեղերը
LIMFOMIOZOT---- ՍՐՎԱԿՆ ԱՐԺԵ 29 դոլլար Ռուսաստանից բերում եմ 40 000 դրամ ընդհ
VENOTOQSIL ---- 10 ամպուլան 20 000դրամ ընդհ
VOBENZIM -----հատն արժե 78 դրամ ամսվա կտրվածքով պետք է 270 հատ կազմում է 21684 դրամ
FTOROKORT----հատը 1500դրամ է ամիսը պետք է 31 հատ 46500 դրամ ընդհ.
LIOTON-ը փոխել եմ GEPARIN-ի հետ----- 460դրամ ընդհ դրամ 13800դրամ
AUGMENTIN-------625 մգ----- մոտ մի տուփ 6300դրամ
Բինտ մանրէազերծված------օրը 2 հատ 16սմ------250դրամ է ամիսը կազմում է 15 000դրամ
չհաշված խնամքի պարագաներ:


Դե հիմա ասեք ինձ սիրելի ժոովուրդ ես ոնց? հիսուն հազարի առեվտուր անեմ, երբ դեղերիս միջին գումարը կազմում է մոտ 170,00-180,000 հազար դրամ : Ես անշնորհակալ չեմ բայց երբ ասվում է լիարժեք է դեղերը տրվելու են մազերս բիզ-բիզ են կանգնում ուր՜ 50,000-ը, ուր՜ 180,000-ը բայց դե ես իմ շնորհակալական քայլն արդեն արել եմ մայիսի 17-ից դուրս եմ գալիս ոտքերս փակ: Դա իմ ամենամեծ քայլն է չհաշված որ այժմ հավաքվում է երեք անգամ քիչ, բայց դե ճարս ինչ արձագանքին, ավելի ճիշտ թերի արձագանքին պատասխանում եմ բարի քայլով: Ինձ այսօր օգնում է նշածս դեղերի հարցով երբեմն հնարավորության դեպքում <<ԿԱՄՐՋԱԿԸ>> տիկին Մարիան, Բենիամինը, նույն կազմակերպությունից են և ժողովուրդը, անգամ տասը դրամ տվող անցորդը : Աստված հազարապատիկ տա տվողին, նրա օրհնություննու քաղցր աչքը ձեր վրա լինի, որովհետև ապրում եմ ձեր շնորհիվ, դեռ կենդանի եմ ձեր շնորհիվ սիրելի բարեգութ մարդիկ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

 

Աշոտ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more