▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկը» պարտության մատնեց «Ստրուգային» եւ դուրս եկավ երրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Երեւանյան թիմի երրորդ գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց Կովալենկոն։

Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանի «Օրդաբասիի» եւ Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժի» դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more