▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկը» ստացել եմ առանց որեւէ գումարի եւ պատրաստ եմ առանց գումարի էլ փոխանցել. Արթուր Սողոմոնյան

Ես ակումբը ստացել եմ առանց որեւէ գումարի եւ պատրաստ եմ առանց գումարի էլ հանձնել, փոխանցել: Ակումբն ունի որոշակի գույք, սեփականություն, որոնք ունեն շուկայական գին: Վաճառք ասելով՝ նկատի ունեմ դա:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին: Հայտարարության մեջ ակումբի սեփականատերը մանրամասնեց, որ վաճառում է ոչ թե ակումբն ամբողջ ենթակառուցվածքներով, այլ միայն բարձրագույն խմբի թիմը, ինքը շարունակում է ղեկավարել «Փյունիկի» ակադեմիան, պահպանում է մանկապատանեկան թիմերը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more