▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի դեռ սրանք իշխանության են, մոռացեք որևէ լուրջ հաջողություն մեր երկրի համար»

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ. սեպտեմբերի 27-ին ազգովի կանգնեցինք գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնողի կողքը՝ քաջ գիտակցելով, որ առնվազն անփորձ է:
Առաջին իսկ օրերից պարզվեց, որ առնվազն ապիկար է…
Նոյեմբերի 10-ին ակհայտ դարձավ, որ դավաճան է, ինչքան էլ որ այդ պահին դժվար էր դա պատկերացնել:
Հետագա զարգացումները ոչ միայն ապացուցեցին նրա դավաճան լինելը, այլ ակնհայտ դարձավ, որ առնվազն նրա մերձավոր շրջապատն է դավաճան:
Ի՞նչ արեցինք մենք.
Գնացինք ընտրությունների և մերժեցինք եղած բոլոր թեկնածուներին՝ վերընտրելով հայոց պատմության վատագույն ղեկավարին:
Դրանից հետո, սա, էլ ավելի մոտիվացված և վստահ, լծվեց իր ազգակործան գործունեությանը՝ շարունակելով ավերել այն ամենը, ինչ դեռ կար մնացած՝ այդ ողջ ընթացքում ստանալով իր քաղաքական խմբակի անվերապահ աջակցությունը և ոչ միայն...
Այդքանից հետո, այս ամբողջ ընթացքում լսելով հանդերձ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, հայ սրտացավ մասնագետների զգուշացումները, ի՞նչն էր ձեր համար անակնկալ տեղի ունեցածի և դեռ ունենալիքի մեջ:
Ո՞ւմ շուրջն եք կոչեր անում համախմբվել. առաջին պատերազմով ապացուցված դավաճանի՞, ով 2 տարի է՝ զբաղված է յուր ընտանիքի և մերձավորների վայելքները ապահովելով…
Ի՞նչ հույսով եք կոչ անում խուճապի մեջ չընկնել և հետևել միայն պաշտոնական լրահոսին. անցած պատերազմի պաշտոնական լրահոսի՞...
Սրանք միայն միլիոններ արժեցող շոուներ կազմակերպող են՝ հանրությանը բթացնելու համար: Եվ քանի դեռ իշխանության են, մոռացեք որևէ լուրջ հաջողություն մեր երկրի համար»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more