▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ Լիսկայի որդին արդարացվել է, Գյումրու Վարդանիկին նեղացնել պետք չէ

Քանի որ Լիսկայի որդին, արդարացվել է (շուտով սրբի կոչում կտան, մարդ սպանելու համար), Գյումրու Վարդանիկին նեղացնել պետք չէ:

Անմիջապես ազատ արձակեք Վարդան Ղուկասյանի եղբորդ որդուն՝ Կոլյա Ղուկասյանին, որը այս տարվա ապրիլի 23-ին գնացել էր Քավոր Հարութենց տուն, որ ինքնապաշտպանվեր: Տան վրա հարձակվելով Կոլյան ինքնապաշտպանվեց և սպանեց Շեկոյին, ու վիրավորեց Հարութին:

Հետո, Էս Վարդանիկի ախպոր տղին ազատելուց հետո, մի անգամ էլ մի մոռացեք ու հայտարարեք, որ Հայաստանի Հանրապետությունը արդարադատության բնօրրանն է, և որ Հրայր Թովմասյանը, Աղվան Հովսեփյանը, Գագիկ Համբարձումյանը (ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ), Գևորգ Կոստանյանը հայ արդարադատության սուրբ կույսերն են:

ՀԳ. Այս Լիսկայի և Վարդանիկի զավակներին ազատելուց հետո, գնացեք Լոռվա դսեղ, բռնեք խոտ վառող մի գյուղացու, մի երկու բան բարդեք վրեն, ու էլի հայտարարեք, որ Հայաստանում անպատժելի մարդ չկա:

Հարություն Մկրտչյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more