▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյան քույրերը միացել են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի քարոզարշավին

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ամենամյա քարոզարշավին այս տարի միացել են նաև Քարդաշյան քույրերը (ամերիկացի հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրերը՝ Քիմը, Քորթնին և Քլոեն, որոնք ԱՄՆ-ում հայտնի հեռուսաաստղեր են):

Ինչպես հաղորդում է Թերթ.am-ը` հղում անելով ամերիկյան Glendalenewspress.com կայքին, նախօրեին ռեալիթի շոուների աստղ Քորթնին հիմնադրամի կայքում է տեղադրել դիմում-խնդարգիր՝ կոչ անելով օգնել իր զարմուհուն՝ Սիսիին, որը ներկայում ոսկրածուծի փոխպատասվան կարիք ունի: Հիմնադրամի ղեկավար Ֆրիդա Ջորդանը հույս է հայտնել, որ Քորթնի Քարդաշյանի այդ դիմումի շնորհիվ այս տարի մեծ թվով նոր դոնորներ կներգրավվեն կազմակերպությունում: Հավելենք, որ հիմնադրամում ներգրավված դոնորները հանդիսանում են պոտենցիալ դոնորներ աշխարհի տարբեր երկրների հիվանդների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more