Ամիսներ առաջ բնապահպան ակտիվիստները Քարերի սիմֆոնիա այցի ժամանակ նկատել էին, որ մի քանի երիտասարդներ քանդում են սիմֆոնիան հետագայում որպես շինանյութ օգտագործելու համար:
Կատարվածի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ և շուտով պարզ դարձավ, որ երիտասարդները քար էին ջարդում պարզապես իրենց բարեկամի համար գերեզմանաքար կառուցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է econews.am-ը:
Ապրիլի 28-ին Գառնու և Խոսրովի այցելուներից մեկը նկատել էր, որ աշխատանքները շարունակվում են, նկարում պարզ երևում է, որ քարերը ջարդած են: