▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարֆուր»-ում փակցված քարտեզում Հայաստանի քարտեզն առանց Արցախի է. «Ժողովուրդ»

«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում բացված «Քարֆուր» հիպերմարկետի մուտքի մոտ փակցված քարտեզում մուգ գույնով առանձնացված են Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ Հյուսիսային Աֆրիկայի այն երկրները, որտեղ «Քարֆուր» առեւտրային ցանցի մաս կազմող «Մաջիտ էլ ֆուտեմ» խումբն ունի հիպերմարկետներ եւ սուպերմարկետներ: Ինչպես նկատում ենք՝ Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի: Հաշվի առնելով այն փաստը, որ «Քարֆուրն» Ադրբեջանում եւս մասնաճյուղ ունի, ուստի դժվար թե այդ «բացթողումը» միամտության արդյունք լինի: Առավել հավանական է, որ քարտեզը միտումնավոր է այդպես կազմվել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին չնեղացնեն: Բայց եթե «Քարֆուր»-ում ի վիճակի չեն առկա իրողությունները ներկայացնել այնպես, ինչպես կա, թերեւս ավելի լավ կլինի, եթե նրանք ընդհանրապես հրաժարվեն Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ներկայացնելուց եւ այդ պաստառն իրենց մոտից հանեն: Այդպես ավելի ազնիվ կլինի:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more