▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշքշուկ ԱԺ-ում. Ռուբիկ Հակոբյանին անվտանգությունը հեռացրեց խորհրդարանից

Քաշքշուկ ԱԺ-ում. Ռուբիկ Հակոբյանին անվտանգությունը հեռացրեց խորհրդարանից

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ՊՊծ աշխատակիցների միջև ԱԺ-ի միջանցքում վիճաբանություն և քաշքոց սկսվեց այն բանից հետո, երբ Հակոբյանին թույլ չտվեցին մտնել սենյակներից մեկը․ «Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»,-ասաց Հակոբյանը անվտանգության աշխատակիցներին, ովքեր կոպտորեն քաշքշում էին իրեն։

***

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գրառումը․ «Բայց ինչ անմեղսունակ է ԱԺ նախագահ կոչվածը։ ԱԺ-ում իմ ելույթում ընդամենը ցիտել եմ իր կուսակցի կողմից ժամանակին բավականին համոզիչ և ամբողջական իրեն «հավերժ մարմնավաճառ» կոչելու դրվագը, ինչն այդպես էլ չի ժխտվել ոչ իր և ոչ էլ համակուսակի կողմից։ Նաև անդրադարձել եմ իր կողմից իրականացրած հանրահայտ ստորությանը, երբ ղզիկավարի թքել էր թիկնապահների կողմից ձեռքերը բռնած քաղաքացու դեմքին։ Իմ կողմից այս հանրահայտ փաստերը վկայակոչելը սա դիտել է որպես իր հասցեին հնչեցրած վիրավորանք և ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հանձնարարել՝ հեռացնել ինձ ԱԺ-ից։ Հանրայինի էլ, իրեն հատուկ «անկողմնակալությամբ», նատաշկավարի այն ներկայացրեց Հ1-ով։
Բա ոնց չասես՝ գետինը մտնե՛ք, այ…»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more