Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը.
«Այսօր ցերեկն իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։
Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին` որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»։


