▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին կառավարության դիմաց սպառնում էր ինքնասպան լինել․ քննիչը իր մորից կաշառք է պահանջել

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ տարիքի մի տղամարդ փորձում էր ինքնասպան լինել։ Նա դանակը պարանոցին սպառնում էր, որ ինքնասպան կլինի,  եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի։

Տղամարդու խոսքով՝ քննիչը իր մորից 20 հազար դոլար կաշառք է պահանջել, որ «իր եղբայրներին բանտ չուղարկի»։ Նա նշեց, որ Ապարանից է, եղբայրները գողության համար 11 և 12 տարվա ազատազրկման են դատապարտվել, պատիժը կրում են Վանաձորում։

Նա ներկայացել է որպես Սողոմոն Խոստիկյան և ասել է, որ եղբայրները գնել են գողացված ապրանք՝ չիմանալով, որ այն գողացված է եղել, և չնայած իրենց բողոքներին, չնայած եղբայրները չեն ընդունել իրենց մեղքը, բայց դատապարտվել են՝ առանց եղած փաստերը հաշվի առնելու։

Նշենք, որ քաղաքացին  ձեռքում առկա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է պարանոցը, այնուհետև փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են նրա հետագա ինքնավնասման փորձը: Սողոմոն Խ.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Տեսանյութը՝ ԱԻՆ-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more