Epress.am-ը գրում է, որ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը՝ ի նշան բողոքի դատարանի, դատախազության, կադաստրի և նոտարի գործողությունների դեմ, կարել է բերանը և հացադուլ հայտարարել հերթական նստացույցի ժամանակ։ Այս անգամ նա գիշերում է նախագահականի դիմաց իր մանկահասակ չորս երեխաներից մեկի հետ:
Նա բազմիցս նամակներով դիմել է նախագահի աշխատակազմին, դատախազին և այլ պատկան մարմիններին։ Նախորդ շաբաթ Խուդոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ դատախազի անունով հերթական նամակը ստանալու օրվանից կարելու է բերանը և սկսելու է 7-օրյա հացադուլ:
«Ես իմ արյունով պահանջելու եմ ձեզ հետ հանդիպում: Երակներս եմ կտրելու: Եթե դուք այդքանից հետո չհանդիպեք ինձ, ուրեմն ՀՀ նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը գիտեն հանցագործության մասին ու ոչ մի միջոց չեն ձեռնարկում հանցագործների նկատմամբ»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ դեռևս նոյեմբերի 6-ին ասել էր Խուդոյանը:
Մանրամասները` այստեղ: