▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները «Դեմարկացիա» գրությամբ սահմանազատման սյուն են տեղադրել Բաղրամյան պողոտայում

Ի նշան բողոքի՝ քաղաքացիները «Դեմարկացիա» գրությամբ սահմանազատման սյուն են տեղադրել Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում խորհրդանշական սահմանազատում իրականացրին և այդ անունով սյուն «տնկեցին» բլոգեր Արթուր Չախոյանը, Հեղափոխության պահապաններ նախաձեռնության նախկին անդամներից Հայկ Ստեփանյանը և եւս մի քանի երիտասարդներ: «Սահմանազատեցինք, մնում է այս թալանչի իշխանությունը հասկանա, որ սյունն արդեն հասել է Երևան»,- ասաց Չախոյանը:

Դիտեք նաև՝

***

***

«Ասում են` այսօր ԱԺ-ում ամբողջ խոսակցությունն ու թեման այս «մարած շարժումն» է եղել: Ասում եմ` պապս մի լավ խոսք ուներ: Այծի սատկելը որ գալիս է, գնում, կամրջի վրա տրտինգ է տալիս: Հիմի, եթե չկա էդ բանը, ինչի՞ եք տրտինգ անում, էն էլ` կամրջի վրա»,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների ելույթներին, հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Նարեկը Մարգարյանը հայտնի է ձեզ «Արմքոմեդի» հումորային հաղորդումից: Էս վերջերս ինձ սղոցել են, բայց ոչինչ»,- Նարեկ Մարգարյանին ներկայացնելիս` կատակեց Բագրատ Սրբազանը: Նարեկ Մարգարյանը խոսեց ֆեյքերի ու նրանց հայհոյախոսության դեմ պայքարելու եղանակների մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արմքոմեդի»-ին հումորով քննադատել էր շարժմանը` դանդաղ գործելու համար:

ԱԺ-ում ներկա կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, այս մասին Բաղրամյան պողոտայում վերահաստատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։

«Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։

Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more