▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացու գրպանից հանած փողը քաղաքապետարանը լցրել է դիտահորը

2024թ․ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը Մյասնիկյան պողոտան փուլ առ փուլ միակողմանի փակ էր․ Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով, հատուկ ռեպորտաժով, սիրուն կադրերով ազդարարեց, թե ճանապարհի միջին նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքներ են կատարում։

Մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, բայց նոր վերանորոգված Մյասնիկյան պողոտայում, մասնավորապես՝ Մյասնիկյան 38 հասցեում, դիտահորը ոչ միայն բարձրացված չէ, այլև ամբողջովին փլուզված է, մեջն էլ՝ լիքը աղբ։ Փոսի վերածված այս դիտահորը վթարների պատճառ կարող է դառնալ, էլ չասած, որ վարորդների ավտոմեքենաներն են ջարդուխուրդ լինում։

Ի դեպ, խցանված լինելու առումով այս հատվածում սա միակ դիտահորը չէ։ Քիչ վերևում՝ Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան 44 հասցեում, իրար հետևից շարված բոլոր հեղեղատարները ասել, թե խցանված են, շատ մեղմ կլինի, քանի որ ամբողջովին լցված են հողով ու ավազով։ Եվ սա այն դեպքում, երբ 2024թ․ Երևան քաղաքի բյուջեով կեղտաջրերի հեռացմանն ու ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը շուրջ 2 միլիարդ դրամ է հատկացվել։

Փաստորեն, հարկեր մուծող քաղաքացու գրպանից այս ապիկար քաղաքային իշխանությունը գումարը հանում է և, պատկերավոր ասած, լցնում չգործող դիտահորերը։ Ամեն հորդառատ անձրևից հետո էլ Երևանում ջրհեղեղ է լինում։

Ոչ պիտանի դիտահորերի նման են այս ոչ պիտանի իշխանությունները։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more