▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական դաշտի մնայուն ցեցերը

Հայ քաղաքական դաշտում կան մնայուն ցեցեր, որոնց մի մասը պարզապես ներդրված  են համապատասխան «մարմինների» կողմից, իսկ մյուս մասին՝ կրկին այդ նույն մամինները «պռախոդ» են տվել իրենց տեսակի, «որակական հատկանիշների» նպատակահարմարության համար: Այս մեթոդով երկրի քաղաքական դաշտը մշտապես պահվում է գաղջ մթնոլորտում, որպեսզի նոր ուժերը և ժողովուրդը գարշահոտությունից ու զզվանքից չմոտենան: Ցանկացած նորաստեղծ քաղաքական ուժ կամ անհատ, ուզի, թե չուզի ակամայից առնչվելու է այս ցեցերի հետ, որից հետո կտրուկ ընկնում է նրանց մինչ այդ ունեցած վարկը կամ հեղինակությունը և ջուրը թափվում նախկինում արած աշխատանքը: Նույնիսկ, եթե նորերը փորձում են հեռու մնալ ցեցերից, վերջիններս իրենք են գալիս զոռով քսվում նրանց, ունենալով այդ գործում մեծ փորձառություն: Այս ձևով ռեժիմը կարողանում է ապահովել կեղծ ժողովրդավարություն, «անվտանգ» քաղաքական դաշտ և «ապահով» Հայաստան...

 

Արմեն Զատիկյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more