▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական նորաձևություն. Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նորաձևության հարթակում

Բոլոր մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական և հասարակական դիրքից, ունեն ոճ: Գուցե այն ձևավորվում է անձնական նկատառումներով, գուցե նրանց օգնում են մասնագետներ:  Armfashion.am-ը ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի  ոճերը:
Վերջերս ՀՀ ամենաքննարկվող մարդիկ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են: Առաջին հայացքից թվում է, որ ոչինչ չի կարելի ասել այս երկու վառ անհատակությունների ոճի մասին. չէ որ նրանք գրեթե միշտ խիստ դասական կոստյումով են: 
Ասում են, որ նույնիսկ ամենագաղտնի հարցերն են քննարկվում, եթե դրանց մասին գիտեն երկուսը կամ ավելին, նույնպես նույնիսկ ամենախիստ կոստյումը քննարկելու տեղիք է տալիս, երբ այն կրում են բարձրաստիճան պաշտոնյաները:


Սերժ Սարգսյանը գրեթե միշտ հանդես է գալիս հետաքրքիր փողկապներով և տարբերություն մտցնում իր դասական հագուստի մեջ: Եվ չնայած դրան՝ եկեք հասկանանք. կապույտ, մոխրագույն, սև կոստյումներ, երկար դասական վերարկու, վառ գույներով փողկապներ. սա դասականություն նախընտրող ՀՀ նախագահի ոճն է: Լավագույնս տարբեր Սերժ Սարգսյանը կարող է ներկայանալ մուգ երանգների՝ մոխրագույն, մուգ կարմիր բլուզով՝ վրայից կրելով կրկին դասական կոստյում: Առավելագույնս տարբեր լինում են Սերժ Սարգսյանի վերարկուները և բաճկոնները. երբեմն երկար սև դասական վերարկու, երբեմն մորթիով սև մի փոքր սպորտային բաճկոն: Ինչպես նկատեցիք, մեր հանրապետության նախագահին գրեթե չենք տեսնում ազատ ոճի մեջ. դե ինչ, գործի բնույթն է այդպիսին, ի՞նչ կարող ենք ասել դասական ոճ նախընտրող մարդկանց մասին: 
Ինչպես ասում էր Կոկո Շանելը, նորաձևությունը փոխվում է, ոճը՝ մնում: Այսպես` դասական հագուստը նորաձև է միշտ: Մենք չենք չափազանցնում և չենք ներկայացնում դասական հագուստը վառ լույսի տակ: Սա կանոն է նորաձևության աշխարհում. չկան բացառություններ: 

Այն մարդը ով կրում է դասական հագուստ, հանգիստ և հավասարակշռված մարդու տպավորություն է ստեղծում, տվյալ անձնավորությունը կազմակերպված է, վերահսկում է, թե՛ իրեն, թե՛ ստեղծված ցանկացած իրավիճակ, աշխատասեր է, ձգտում է համապատասխանել սահմանված բարձր չափանիշներին, ձգտում է դրանց՝ անկախ նրանից՝ ունա՞կ է արդյոք գրավելու իր տեղը այդ չափանիշներում: Դասական ոճը իր կրողին էլեգանտ, բայց միևնույն ժամանակ բնական և պարզ կերպար է դարձնում: Նման մարդիկ գերադասում են, որ հագուստը տարբերվի ոչ թե քանակով, այլ որակով: Որպես կանոն՝ յուրաքանչյուր հարցում նախընտրությունը տալիս են այնպիսի իրերի, որոնք դեռ երկար չեն զիջի նորաձևության բարձր դիրքերը: Երբեմն նրանք մեծ դժվարությամբ են առօրյա հագուստ ընտրում, նրանց համար դժվար է դուրս գալ սահմանված չափանիշներից: Դասական կոստյումը լրացնող իրեր` գոտիներ, կոշիկներ, փողկապներ ընտրելիս նրանք առաջնորդվում են «որքան համեստ, այնքան լավ» մտքով և հիմնականում ընտրում են հանգիստ, անկողնային գույներ: 
Այս ոճը համարվում է լավ ճաշակի խորհրդանիշ: 
Եվ այս ամենով հանդերձ չմոռանանք նշել մեր նախագահի վառ փողկապների մասին. ի՞նչ են դրանք ասում իրենց կրողի բնավորության մասի, չէ՞ որ մանրուքներն են քննարկվող դարձնում գրեթե ոչնչով միմյանցից չտարբերվող դասական կոստյումները:
Վառ փողկապներ կրում են մանկուց աչքի ընկնել ցանկացող մարդիկ: Որպես կանոն՝ նրանք տարբերվում են իրենց ոչ սովորական և կոնֆլիկտային պահվածքով, առաջնորդվում են «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով:
Վերլուծելով Սերժ Սարգսյանի ոճը՝ թերևս շատ բան պարզեցինք նրա բնավորության որոշ գծերի մասին: 
Անցնելով առաջ՝ լուսավորենք մեր ընթերցողին նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ոճի վերաբերյալ:

Նրա հագուստի դասական ոճին չենք անդրադառնա, քանի որ արդեն իսկ խոսեցինք այդ մասին. աշխատասիրություն, էլեգանտություն, կազմակերպվածություն և այլն: Կցանկանայինք հատուկ նշել առավել նկատելի 2 հանգամանք. 
1.Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատում է իր հագուստի հարմարավետությունը: Բազմիցս տեսել ենք նրան ավելի ազատ և հարմարավետ ոճով, ինչը չենք կարող անվանել դասական: 
2. Րաֆֆի Հովհաննիսյանի բազմագույն և վառ շարֆերը ոչ ոքի, կարծում ենք, անտարբեր չեն թողել: 
Հիմա անցնենք դրանց պարզաբանմանը:
Նման մարդիկ, որպես կանոն, առաջին հայացքից պարզ են և հմայիչ, սակայն փակելով վիզը՝ նրանք փորձում են ամբողջովին չբացահայտել իրենց աշխարհին, առավել խելացիները, ձևացնում են, թե թաքցնում են իրենց մյուսներից, բայց իրականում դա այդպես չէ: Գրեթե միշտ հանդիսանում են լավ առաջնորդ: Շարֆը ինքնին բարձրաճաշակ աքսեսուար է, եթե այն կարողանաք համադրել ճիշտ հագուստի հետ: Վառ գույնի շարֆեր նախընտրող մարդիկ ցանկացած իրավիճակում լուսավոր կետ են գտնում: Եթե համադրվում են մուգ և վառ գույները, ապա նման շարֆեր կրող մարդու մասին կարող ենք ասել, որ նա սիրում է վատ իրավիճակներում փրկչի դեր ստանձնել, առաջնորդվում են «Ինչքան վատ այնքան լավ» սկզբունքով: 
Եզրափակելով քաղաքական նորաձևությունը՝ կցանկանայինք նշել, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է՝ անկախ իր կրած հագուստից: Երբեք չենք կարող հստակ առանձնացնել մարդկանց՝ իրենց հագուկապից ելնելով: Հագուստը մարդու արտաքին կաղապարն է, բայց չմոռանանք, որ այդ կաղապարը թերևս ոչ պակաս կարևոր է, քան ներքին պարունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more