▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանը վերահսկում է թիվ 71 դպրոցում ստեղծված իրավիճակը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝  Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71դպրոցում վախի մթնոլորտ և լարված իրավիճակ է ստեղծվել: Երեկ դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ն.Ստեփանյանի անվան  հ.71 դպրոցի 6-րդ «բ» դասարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ, իրադրությանը ծանոթանալու նպատակով, վարչության պետի հանձնարարությամբ վարչության աշխատակիցը այցելել է դպրոց, հանդիպել ծնողների, այդ դասարանում դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև աշակերտների հետ: Համագործակցության շրջանակում ներկա են եղել նաև անչափահասների գործերով տվյալ ստորաբաժանման  աշխատակիցներ, ինպես նաև Հայաստանում մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:

Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը և դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:

Ողջունելով  ծնող-դպրոց համագործակցությունը՝ ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հորդորել ծնողներին՝ վստահել դպրոցին և մանկավարժական կոլեկտիվին և անհարկի չմիջամտել իրենց երեխաների դպրոցական կյանքին, որպեսզի երեխաները շարունակեն իրենց ուսումնառությունը համերաշխ մթնոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more