▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի նիստերի դահլիճում զինված մա՞րդ կա

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի ավագանու նիստը սկսվեց միջադեպով: «Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Անի Խաչատրյանը դիմեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «Խնդրում եմ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ, ստուգել՝ արդյո՞ք դահլիճում այս պահին զինված մարդիկ չկան նստած»: Երբ փոխքաղաքապետն անպատասխան թողեց Անի Խաչատրյանին, վերջինն ասաց. «Պարո՛ն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, չկա խնդիր: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է: Պարո՛ն Անտոնյան, խնդրում եմ ուղիղ արձագանքեք, ձեզ է վերաբերվում»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն ասաց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»: Ավինյանն ասաց, որ դա թյուրիմացություն չէ. հարց է բարձրացվում, որին պետք է տալ պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more