▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը:

 

 

 

 

 

 

 

 

Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, եւ այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռեւազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։ «Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլեւս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։

Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթեւիկ Ռեւազյանի անձով, Սայադյանն ասաց «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more